Քաղաքական09:13, 26 Մայիս 2014
Vatan. Կոնչիտան մասնակցել է Էրդողանի դեմ ուղղված բողոքի քայլերթին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայկիփ Էրդողանի` Քյոլն կատարած այցը բոյկոտողների շարքերում է եղել նաև Եվրատեսիլի այս տարվա հաղթող տրանսսեքսուալ Կոնչիտա Վյուրսթը, ով Քյոլնում մասնակցել է հակաէրդողանական բողոքի քայլերթին: Այս մասին հայտնում է թուրքական «Վաթան» պարբերականի լրատվական կայքը:
Պարբերականում տեղ են գտել լուսանկարներ, որտեղ պատկերված է մորուքավոր աստղը` ձեռքին Թուրքիայի դրոշը և «Բոլորս հավասար ենք» գրությամբ պաստառ:
Մինչդեռ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի պնդմամբ` բողոքի ակցիաներին մասնակցողը իրական Կոչիտան չէ, այլ` վերջինիս նմանակը, քանի որ Կոնչիտան այդ օրը համերգային շրջագայության շրջանակներում գտնվել է Լոնդոնում: Նա թվիթերյան իր էջում գրառում է արել. «Լոնդոնում արթնանալն հրաշալի է»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Գերմանիայում դիմավորել են բողոքի ակցիաներով: Քյոլն քաղաքում տեղի ունեցած ակցիային մասնակցել է 60 հազար մարդ:



Ermenihaber.am



Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |