Քաղաքական07:15, 26 Մայիս 2014
Գերմանիայում Էրդողանին նմանեցրել են Հիտլերին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Գերմանիայում դիմավորել են բողոքի ակցիաներով: Քյոլն քաղաքում տեղի ունեցած ակցիային մասնակցել է 60 հազար մարդ: Նրանք, վանկարկելով «Ամեն տեղ Գեզի, ամեն տեղ Սոմա, ամեն տեղ դիմադրություն», քննադատել են Էրդողանի վարած քաղաքականությունը:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Եվրոպայի ալևիների
միությունների դաշնության կողմից կազմակերպվել
է բողոքի քայլերթ, որի ընթացքում օգտագործված
պաստառներում Էրդողանը ներկայացվել է Հիտլերի
կերպարանքով:
Քյոլնի ոստիկանության կողմից արված
գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի վարչապետի
նկարը նացիստական սիմվոլներով ներկայացնողների հանդեպ քրգործ
է հարուցվել:
Նույն հայտարարության մեջ ասվում է, որ ևս 4 հոգի բերման են ենթարկվել
Քյոլնի Օթթոփլաթզ հրապարկում Էրդողանի շարասյան ընթացքը
խոչընդոտել փորձելու համար:
Հիշեցնենք, որ ավելի
վաղ տեղեկացվել էր, որ Գերմանիայում մի շարք
թուրքական կազմակերպություններ պատրաստվում են բոյկոտել
Էրդողանի այցը :
Բողոքի պատճառն այն է, որ Սոմայի աղետի հետևանքները դեռ չվերացված` վարչապետը շարունակում է իրականացնել իր նախընտրական քարոզազարշավը:

Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |