Տարածաշրջան07:27, 26 Մայիս 2014
Էրդողանն Օքմեյդանը նմանեցրել է ահաբեկչական որջի

Ստամբուլի ոստիկանության
ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Օքմեյդան հրապարակում, որտեղ մի քանի օր շարունակ
բախումներ էին տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև, հատուկ օպերացիա է իրականացրել:
«BBC»-ի թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ առավոտյան ոստիկանությունը նախօրոք ճգրտված հասցներում հետախուզություն է իրականացրել և ձերբակալել մի քանի մարդու:
Հատուկ օպերացիայի ընթացքում Օքմեյդան տանող փողոցներում ոստիկանական խմբեր են տեղակայվել: Իսկ ոստիկանության ստորաբաժանումներին օժանդակել
են զրահապատ մեքենաներ, ջրցան մեքենաներ և ուղղաթիռներ: Նշվում է նաև, որ փողոցները,
որտեղ ոստիկանությունը հետախուզություն է կատարել, փակվել են ոստիկանական ժապավեններով, ինչպես նաև արգելվել
է լրագրողների մուտքը:
Լրատվականը հայտնում է նաև, որ Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայից վերադառնալիս անդրադարձել է Օքմեյադանում
տիրող իրադրությանը: Նրա խոսքերով Օքմեյդանը,
կարծես, ահաբեկչական կազմակերպությունների որջ լինի և կարվի այն, ինչ պահանջվում է:
Հիշեցնենք` մայիսի 22-ին ոստիկանների և ցուցարարների
միջև բախումը սկսվել էր այն ժամանակ, երբ մի խումբ քաղաքացիներ ոգեկոչելիս են եղել
ավելի վաղ ոստիկանների կողմից սպանված 15-ամյա Բերքին Էլվանի հիշատակը: Բախումների ընթացքում ստացած ծանր վիրավորումներից երկու ցուցարար էր մահացել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |