Տարածաշրջան15:13, 26 Մայիս 2014
Ստամբուլում նոր հայկական դպրոց կհիմնվի

Թուրքիայի Ստամբուլ
քաղաքում ներկայումս 19 հայկական դպրոց է գործում: «CNN Turk»-ի հաղորդմամբ՝ մինչև
այս տարվա վերջ այդ թիվը կավելանա ևս մեկով: Նոր հայկական դպրոցը կսկսի գործել այս
ուսումնական տարվանից, Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում:
Թերթի հաղորդմամբ՝
հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսրոպ Այդեմիրը նշել է, որ
նոր դպրոցի բացումը հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում նախադեպը չունեցող երևույթ
է, և շատ կարևոր է հայկական մշակույթի պահպանման համար:
Նախագծի հեղինակ Նուբար
Մանավյանն էլ, հայտնելով, որ դպրոցը հագեցած է լինելու վերջին տեխնոլոգիաներով, ասել
է. «Նոր աշխարհին համապատասխան դպրոց է հիմնվելու»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |