Քաղաքական08:03, 29 Մայիս 2014
FIDH զեկույց. Թուրքիան ճգնաժամի առաջ է

Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը
(FIDH) Թուրքիայի Գեզիի ցույցերի վերաբերյալ զեկույց է հրապարակել:
Ըստ «CNNTurk»-ի` զեկույցում տեղ են գտել սուր
քննադատություններ ` անվտանգության աշխատակիցների ու դատախազների հասցեին, ինչպես նաև
նշվումէ, որ ցույցերի ընթացքում գրանցվել են ցուցարարների իրավունքների խախտումներ:
Մարդու իրավունքների միջազգային դաշնության կողմից պատրաստված «Գեզի. տեսիլքի որսը, իրավապահների անձեռնմխելիությունը,
իրավունքների և ազատությունների սահմանափակման վայր» վերնագրով զեկույցում ասվում է,
որ Թուրքիան մինչև այժմ երբևէ չապրած ճգնաժամի առաջ է:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 28-ից Թուրքիայում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնց պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցանմեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |