Քաղաքական09:09, 29 Մայիս 2014
Դավութօղլուն ներկա պայմաններում բացառել է Հայաստանի հետ որևէ փաստաթղթի ստորագրումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի
Հանրապետության հետ որևէ պայմանագրային փաստաթուղթ ստորագրելու թեմային: Պատասխանելով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ - CHP) փոխնախագահ
Սեզգին Թանրըքուլի գրավոր հարցին` Դավութօղլուն հստակ ասել է, որ ներկա պայմաններում
Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ, այդ թվում և էներգետիկ բնույթի, ստորագրելու մասին
խոսք լինել չի կարող:
Ըստ թուրք նախարարի` Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության հեռանկարներ կարող են բացվել միայն այն բանից հետո, երբ հայկական ուժերը դուրս գան իբր «ադրբեջանական տարածքներից»:
«Այդ ժամանակ Հայաստանի առջև ճանապարհ կբացվի նաև տարածաշրջանային նախագծերին մասնակցելու առումով»,- ըստ թուրքական «Հաբեր X» լրատվական կայքի` հավելել է Թուրքիայի արտգործնախարարը:
Միևնույն ժամանակ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ էմբարգո չի կիրառում` հիշեցնելով, որ Հայաստանն իր տարանցիկ բեռնափոխադրումները երրորդ երկրներկի միջոցով իրականացնում է Թուրքիայի տարածքով, երկու երկրների միջև գործում են չարտերային չվերթներ, իսկ Թուրքիա մեկնած ՀՀ քաղաքացիներին տրվում է մուտքի արտոնագիր (վիզա):
Դավութօղլուն տեղեկացրել է, որ «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով 2013-ի դեկտեմբերի 12-ին Երևան կատարած իր այցի ժամանակ թեև հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարի հետ, բայց կողմերի միջև որևէ համաձայնագիր չի ստորագրվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |