Քաղաքական07:49, 30 Մայիս 2014
Չիչեք. «Էրդողանի ուղերձից հետո մենք Հայաստանից ու սփյուռքից փոխադարձ քայլ ենք սպասում»
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ - TBMM) խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն
ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությաը: Տեղի է
ունեցել առանձազրույց, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: ողմերը
գոհունակությամբ փաստել են, որ արդեն լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական
անխախտ հարաբերությունների 90 ամյակը:
Ինչպես հայտնում է թուրքական «Յերել գյունդեմ» լրատվական կայքը, Չիչեքը խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայից: Վերահաստատելով թուրքական կողմի դժգոհությունն առ այն, որ հայերը Թուրքիային սևացնելու, հեղինակազրկելու արշավ են իրականացնում աշխարհով մեկ` Չիչեքը կրկին հիշեցրել է պատմաբանների ընդհանուր հանձնաժողով ստեղծու գաղափարին Անկարայի կողմնակից լինելու մասին:
«Մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ: Որ երկրի պատմաբանն ուզում է, թող գա այստեղ և ի ցույց դնի իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը, եթե կան այդպիսիք: Իսկ երկրների խորհրդարանները չպետք է ծառայեցվեն որպես գործիք»,- ասել է Չիչեքը` ընդգծելով որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 24-ի համար հղել էր ցավակցական ուղերձ և սպասվում է փոխադարձ քայլը Հայաստանից ու սփյուռքից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |