Տարածաշրջան13:52, 30 Մայիս 2014
Ֆաթիհ Ալթայլը. «2015-ին վարչապետ կդառնա Ահմեթ Դավութօղլուն»

Թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքի գլխավոր
խմբագիր Ֆաթիհ Ալթայլըն իր սյունակում ներկայացրել է իշխող «Արդարություն և զարգացում
կուսակցության» ներկայացուցիչներից մեկի հետ իր հանդիպումից ստացած տպավորությունը`
կապված Թուրքիայի ապագա վարչապետի թեկնածուի հետ:
Ալթայլըն ներկայացրել է հետևյալ սցենարը: Եթե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվի այս ամռանը նախագահ ընտրվել, ապա վարչապետ կդառնա ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Սակայն, նախագահական ընտրություններից հետո մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ 11 ամիս ժամանակ կա, որի համար այս սցենարի կողմանկիցները նաև «միջանկյալ բանաձև» են առաջ քաշում: Համաձայն այդ բանաձևի՝ առաջարկվում է Բյուլենթ Արընչին 11-ամսյա ժամկետով վարչապետ նշանակել:
Ալթայլըի զրուցակիցը նշել է, որ ԱԶԿ-ի ներսում վարչապետի պաշտոնում Դավութօղլուի թեկնածությունն ավելի ճիշտ է համարվում: Որպես հիմնավորում նշվում է, որ Էրդողանը պատրաստվում է ավելի
ազդեցիկ նախագահական համակարգ ստեղծել, և այդպիսի պայմաններում կառավարության ու նախագահականի միջև հարաբերությունները պետք է լավ լինեն: Կուսակացության ներսում կարծում են, որ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի վարչապետ դառնալու դեպքում նրա և նախագահ Էրդողանի միջև լարվածություն կարող է առաջանալ, որը կպառակտի
կուսակցությունը: Այդ իսկ պատճառով էլ ինչպես պատգամավորների շարքերում, այնպես էլ կուսակցությունում Դավութօղլուն ավելի հարմար թեկնածու է համարվում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |