Քաղաքական14:02, 02 Հունիս 2014
Թուրքիան ու Ռուսաստանը Գյուլենի հարցում համաձայնության են եկել

Թուրքիան և Ռուսաստանը թուրքական իշխանությունների հետ հակամարտության մեջ գտնվող
գյուլենականների հարցում հասել են փոխհամաձայնության: Նման տեղեկություն է
հայտնում թուրքական «Աքշամ» պարբերականը` վկայակոչելով ամերիկյան կենտրոն ունեցող
«Al Monitor» կայքի հրապարակումը, որտեղ հղում է արվում Մոսկվայի պետական համալսարանի
պրոֆեսոր Վիտալի Նաումկինին: Ըստ վերջինիս` օրերս Մոսկվա կատարած այցի ընթացքում
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Կրեմլի հետ կարողացել է ընդհանուր
եզրեր գտնել գյուլենականների հարցում, թեև Սիրիայի հարցում տարակարծությունները
շարունակվել են:
Նշվում է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև էներգետիկ համագործակցության պատեհ ժամանակ է հասունացել, ինչին էլ ավելի է նպաստում Թուրքիայում ռուսների կողմից ատոմակայանի կառուցման հաստատված նախագիծը: Ռուս պրոֆեսորը հիշեցնելով, որ ժամանակին, երբ Թուրքիայի իշխող կուսակցությունը դաշինքի մեջ էր ֆեթուլլահ Գյուլենի հետ, դեռ այն ժամանակվանից Մոսկվան բացասական էր վերաբերվում ամերիկաբնակ Գյուլենին: Եվ ահա հիմա, երբ Էրդողանի վարչակազմը առճակատվել է Գյուլենի հետ, արդեն ռուս-թուրքական շահերը սկսել են այդ հարցում համընկնել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |