Տարածաշրջան10:54, 03 Հունիս 2014
ANAR. Էրդողանը կընտրվի առաջին փուլում

Թուրքական «ANAR» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Իբրահիմ Ուսլուն կարծում է, որ օգոստոսի
10-ին կայանալիք նախագահական ընտրությունները կանցնեն մեկ փուլով:
Թուրքական «Հաբերա» լրատվական կայքը ներկայացրել
է Ուսլուի ընդհանուր վերլուծությունը նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակի
մասին:
Ուսլուն նշել է, որ ընդդիմադիր կուսակցությունները
դժվարանում են միասնական թեկնածու ընտրել: Այսինքն, եթե ընդդիմադիրները միասնական թեկանծու
չկարողանան առաջադրել, կենտրոնանալու են իրենց թեկնածուի հաջողության վրա: Ըստ Ուսլուի՝
այստեղ արդեն ակնհայտ է, որ գլխավոր ընդդիմադրի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության
(ԺՀԿ-CHP) 2-րդ փուլ անցնելու շանսերն ավելի շատ են, քան «Ազգայնական
շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP), քանի որ վերջինիս ընտրազանգվածը 2 անգամ զիջում է ԺՀԿ-ին:
Սակայն հետազոտական կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ՝
ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամեն կուսակցություն իր թեկնածուն առաջադրելու
դեպքում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր խնդիրը կլուծի հենց
առաջին փուլում:
Ուսլուի կարծիքով իշխանության թեկնածուն ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլինի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |