• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 20:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:13, 03 Հունիս 2014

Yeni Şafak. Էրդողանին վարչապետի պաշտոնում փոխարինող ամենահավանական անձը կլինի Գյուլը

Yeni Şafak. Էրդողանին վարչապետի պաշտոնում փոխարինող ամենահավանական անձը կլինի Գյուլը

Թուրքիայում հաճախ է քննարկվում այն հարցը, թե ով է փոխարինելու Ռեջեփ Թայիփ Էրդողանին վարչապետի պաշտոնում, եթե նա առաջադրվի ու ընտրվի հանրապետության նախագահ 2014-ի օգոստոսին: Վերլուծական հրապարակումներում շրջանառվում են տարբեր անուններ: Մասնավորապես իշխանությանը մոտ կանգնած «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր ԱբդուլՔադիր Սելվինը նշում է, որ թեև նախընտրական կողմնորոշումների այս շրջանը շատ դինամիկ գործըթնաց է, բայց, այնուամենայնիվ, ամենահավանական թեկնածուն դեռևս մնում է ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Ըստ Սելվինի` սոցհարցումներն ու կուլիսային խոսակցությունները ևս վկայում են այն մասին, որ Էրդողանին փոխարինող ամենահավանական անձը Գյուլն է: Սելվին նշում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP-ԱԶԿ) չի քննարկվում, թե ով է առաջադրվելու նախագահական ընտրություններում, քանի որ դա լինելու է Էրդողանը:

Սոցիոլոգիական հետազոտություններից պարզ է դարձել, որ Թուրքիայի բնակչության 30.2 տոկոսը նախագահի աթոռին ցանկանում է տեսնել Էրդողանին: Իսկ 16-17 տոկոսը կամենում է Աբդուլլահ Գյուլի վերընտրությունը նախագահի պաշտոնում: Մեկ այլ կազմակերպության անցկացրած սոցհարցումների համաձայն` Էրդողանի կողմնակիցները կազմել են 37 տոկոս, Գյուլինը` 25 տոկոս:

Իշխող «ԱԶԿ»-ի ղեկավարի հավանական թեկնածուների առաջատարը դարձյալ մնում է Աբդուլլահ Գյուլը: Նրա հետ միասին շրջանառվում են նաև փոխվարչապետ Բյուլենթ Արթընչի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի անունները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}