Տարածաշրջան10:37, 03 Հունիս 2014
Թուրքիան հանել է վիզային ռեժիմը Բելառուսի ու Մոլդովայի հետ

Թուրքիայի` Բելառուսի և Մոլդվայի հետ կնքած վիզային ռեժիմի փոխադարձաբար վերացման պայմանագրերը գործողության մեջ են մտել: Հայտնում է թուրքական «Ռադիքալ» թերթը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության մեջ ասվում է.
«2013 թվականի մարտի 29-ին Մինսկում Բելառուսի հետ ստորագրված վիզային ռեժիմի փոխադարձաբար վերացման պայմանագիրը հունիսի 1-ից գործողության մեջ է մտնում: Ըստ պայմանագրի երկու երկրների քաղաքացիները 30 օր առանց մուտքի արտոնագրի ճամփորդության իրավունք են ստանում»:
Հունիսի 1-ից գործողության մեջ է մտել նաև 2012 թվականի նոյեմբերի 1-ին Անկարայում ստրագրված Թուրքիայի և Մոլդվայի միջև փախադարձ վիզային ռեժիմի վերացման պայմանագիրը, ըստ որի այս Թուրքիայի ու Մոլդովայի քաղաքացիները այս 2 երկրներում 90 օր առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդության իրավունք են ստանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |