• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:34, 04 Հունիս 2014

Կ.Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդը խաբեության զոհ է դարձել

Կ.Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդը խաբեության զոհ է դարձել

Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ տարի հուլիսի 25-ին մասնակցել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից մատուցված իֆթարին (մահմեդական Ռամազան ամսվա ընթացքում մատուցվող ընթրիք): Թուրքական «Սաբահ» թերթը հայտնում է, որ ընթրիքի ընթացքում Արամ Աթեշյանը վարչապետի հետ խոսել էր  Ստամբուլի Գում Գափու շրջանում գտնվող Սանասարյան վարժարանի շենքը պատրիարքությանը վերադարձնելու շուրջ իրավիճակի մասին, վերջինս խոստացել էր օժանդակել: 3-4 օր հետո, երբ մամուլում հայտնվեց այս տեղեկությունը, պատրիարքարան էր զանգահարել մի անձ և  ներկայացել որպես կառավարությանն առընթեր ազգային անշարժ գույքի տեսուչ:

Կասկածելի անձը, հանդիպելով Աթեշյանի հետ, նրան մի շարք փաստաթղթեր էր ստորագրել տվել, որոնք իբրև թե կապված են Սանասարյան վարժարանի վերադարձման հետ:  Այդ անձը հայտնել է, որ անհրաժեշտ է նաև վճարել 6000 թուրքական լիրա սեփականության վկայականի համար: Որոշ ժամանակ անց, երբ Աթեշյանը զանգահարել էր կառավարություն, հասկացել էր, որ իրեն խաբել են: Կասկածյալը եղել է 9 անգամ դատապարտված Քեմալ Թայֆուն Ն.-ն, ում կարճ ժամանակ անց ձերբակալել էին: Նրա նկատմամբ որպես պատիժ պահանջվում է 7 տարվա ազատազրկում: Թուրքական աղբյուրը նշում է նաև, որ դեպքի առնչությամբ  հեռախոսազրույցը և  տեսագրությունները ջնջվել են:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}