Տարածաշրջան10:16, 05 Հունիս 2014
Թյուրքալեզու երկրները սերտացնում են գործակցությունը մի շարք ոլորտներում

Թուրքիայի Բոդրում
քաղաքում անցկացվել է «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի» 4-րդ
գագաթաժողովը, որին մասնակցել են պետությունների ղեկավարներ: Թուրքիայի արտգործնախարար
Ահմեթ Դավութօղլուն իր ելույթում նշել է, որ թուրքախոս հանրությունները թեև ապրում
են տարբեր պետություններում, բայց իրականում մեկ ազգ են:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույցներ է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի նախագահԱլմազբեկ Աթամբաևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նախագահական աղբյուրներից հայտնի է դարձել, որ այդ հանդիպումների արդյունքում որոշում է կայացվել կոնկրետ քայլեր ձեռնարկել էներգետիկայի, տրանսպորտի և մշակութային ոլորտներում գործակցելու ուղղությամբ: Հանդիպումներն ու հյուրերին տրված պաշտոնական ճաշն անցկացվել է լրագրողների համար դռնփակ պայմաններում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |