Տարածաշրջան13:10, 05 Հունիս 2014
Իրանի նախագահը պատրաստվում է մեկնել Թուրքիա

Իրանի Իսլամական
Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին հունիսի 9-ին մեկնելու է Թուրքիա: Այս
մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը` վկայակոչելով անանուն
իշխանական աղբյուր: Ռուհանին նախագահի պաշտոնում առաջին անգամ այցելելու է
Թուրքիա:
Նույն աղբյուրի համաձայն` Ռուհանին Անկարայում հանդիպում է ունենալու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկման են դրվելու երկկողմ հարաբերություններին և մերձավորարևելյան տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր:
Տեղեկություն կա
այն մասին, որ Իրանի նախագահի հետ Թուրքիա են մեկնելու կառավարության բազմաթիվ
անդամներ, այդ թվում և` նախարարներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |