Տարածաշրջան09:48, 06 Հունիս 2014
«Այլևս երբեք. անցյալի հետ առերեսում և ներողություն» խորագրով ցուցահանդես Դիարբեքիրում
Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ «Amed Sanat» պատկերասրահում
կազմակերպվել է «Այլևս երբեք. անցյալի հետ առերեսում և ներողություն» խորագրով
ցուցահանդես: Այն իրականացվում է «Անատոլիայի մշակույթի և բաց հասարության
հիմնադրամի» նախագծի շրաջանակներում:
Ցուցահանդեսին ներկայացվել են ժողովուրդների տեղահանության, կոտորածի, ցեղասպանության, իրավունքների ոտնահարման և առհասարակ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մի քանի դեպքեր, դրանց հետ առերեսված և ներողություն խնդրած պետությունների քայլերը: Լուսանկարների ու տեսանյութերի միջոցով ի ցույց են դրվել ԱՄՆ-ի Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիատանիայի, Ավստրալիայի, Չիլիի, Սերբիայի և Բուլղարիայի հետ կապված դեպքերը և ժողովրդավարական մշակույթի ձևավորման ընթացքը:
Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակից Ֆըրաթ Անլըն նշել է, որ ներողություն խնդրելը, անցյալի հետ առերեսվելը և հաշվի նստելը շատ օրակարգային են Թուրքիայի համար:
«Մենք, որպես բռնությունների ու հալածանքների ենթարկված ժողովուրդներ. սպասում ենք պետության ղեկավաների ներողությանը: Սպասում ենք առնվազան խղճի խայթի մի նշանի, վստահություն ներշնչող մի մոտեցման»,- ըստ «imc TV» լրատվականի` ասել է Անլըն: Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին իրենց էլ է առերերսում պետք սեփական խղճի հետ և ներողություն խնդրել այդ տարածքներում ցեղասպանության ենթարկված ժողովուրդներից ու գլխավորապես հայերից, քանի որ իրենք ևս պատասխանատվության բաժին են զգում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |