• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Մայիս, 2026
Ուրբաթ 03:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային08:52, 06 Հունիս 2014

Թուրքերը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանեն

Թուրքերը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանեն

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության թեմայով հատուկ ժողով է կազմակերպել: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի օգնական Իբրահիմ Քալընը և արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի խորհրդականի օգնական Էրդողան Իշջանը հանձնաժողովին են ներկայացրել Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ հայկական  միջոցառումները և Անկարայի հակաքայլերի ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքը:

Հանձնաժողովի անդամներին տեղեկացվել է նաև, որ հայկական լոբբին պատրաստվում է ցեղասպանության մասին  մեծ բյուջե ունեցող ֆիլմ նկարահանել, ինչին թուրքական կողմը համարժեք պատասխան կտա: Թուրքական ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկվեն մի քանի ամսից: Նկարահանումները կանցկացվեն Իգդիրում: Ֆիլմի անուն է «Մեր սրտի ճաքը»: Հանձնաժողովի անդամ «Ազգայանական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սինան Օղանին ֆիլմի անունը դուր չի եկել, քանի որ այն չի արտացոլում Հայկական հարցը և ավելի շատ սիրային ֆիլմի անուն է հիշեցնում:

Կայքը տեղեկացնում է նաև, որ հայերը  պատրաստվում են ֆիլմ նկարահանել՝ ընդգրկելով հայտնի դերասանների, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Ադրիան Բրոուդին և Դասթին Հոֆմանը: Սցենարը զարգանում է 1913 թվականին գերմանական բանկերից մեկում Կոմիտաս վարդապետի բացած հաշվեհամարի շուրջ, որի հետքերով գնալով  բացահայտվում է , թե ինչպես են գերմանական բանկերը Հայոց ցեղասպանության ընթացքում և հետո տիրացել  հայերի գումարներին:  Ֆիլմի երաժշտության հեղինակը կլինի System Of A Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}