Մշակութային08:52, 06 Հունիս 2014
Թուրքերը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանեն
Թուրքիայի ազգային մեծ ժողովի
(ԹԱՄԺ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության թեմայով հատուկ ժողով է կազմակերպել: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի օգնական Իբրահիմ Քալընը և արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի խորհրդականի օգնական Էրդողան Իշջանը հանձնաժողովին են ներկայացրել Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ հայկական միջոցառումները և Անկարայի հակաքայլերի ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբեր թուրք» լրատվական
կայքը:
Հանձնաժողովի անդամներին տեղեկացվել է նաև, որ հայկական լոբբին պատրաստվում է ցեղասպանության մասին մեծ բյուջե ունեցող ֆիլմ նկարահանել, ինչին թուրքական կողմը համարժեք պատասխան կտա: Թուրքական ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկվեն մի քանի ամսից: Նկարահանումները կանցկացվեն Իգդիրում: Ֆիլմի անուն է «Մեր սրտի ճաքը»: Հանձնաժողովի անդամ «Ազգայանական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սինան Օղանին ֆիլմի անունը դուր չի եկել, քանի որ այն չի արտացոլում Հայկական հարցը և ավելի շատ սիրային ֆիլմի անուն է հիշեցնում:
Կայքը տեղեկացնում է նաև, որ
հայերը պատրաստվում են ֆիլմ նկարահանել՝ ընդգրկելով
հայտնի դերասանների, ինչպիսիք են Ալեն
Դելոնը, Ադրիան Բրոուդին և Դասթին Հոֆմանը: Սցենարը զարգանում է 1913 թվականին գերմանական
բանկերից մեկում Կոմիտաս վարդապետի բացած հաշվեհամարի շուրջ, որի հետքերով գնալով բացահայտվում է , թե ինչպես են գերմանական բանկերը
Հայոց ցեղասպանության ընթացքում և հետո տիրացել հայերի գումարներին: Ֆիլմի երաժշտության հեղինակը կլինի System Of A Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |