Տնտեսական12:43, 06 Հունիս 2014
Թուրքիան նպատակադրվել է տուրիզմի զարգացման ցուցանիշով աշխարհում 6-րդից դառնալ 5-րդը
Թուրքիայի մշակույթի և
զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը գոհունակություն է հայտնել անցած 5 ամսում
արձանագրված զբոսաշրջության արդյունքներից և ցուցանիշներն ավելի բարելավելու
նպատակադրվածության մասին հայտնել:
«Անադոլու» պետական լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նախարարը տեղեկացրել է, որ այս տարեսկզբի ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցույց են տալիս զբոսաշրջիկների թվի 15 տոկոսանոց աճ: Ամռանն ընդառաջ ակնկալվում է, որ զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիայի տեսարժան ու հանգստյան վայրեր դեռ շատ կավելանա:
Տուրիզմի զարգացումը Թուրքիայի համար երկարաժամկետ ռազմավարություն համարող նախարարը հիշեցրել է «Զբոսաշրջության զարգացման համաշխարհային կազմակերպության» տվյալներն այն մասին, որ Թուրքիան զբոսաշրջիկների թվի աճի տենդենց ունեցող երկրներից է:
«Այդ պատճառով էլ մեր առջև նպատակ ենք դրել ներգնա տուրիզմի ցուցանիշով աշխարհում այժմ զբաղեցրած 6-րդ տեղից կարճ ժամանակում անցնել 5-րդ տեղը և հետագայում ավելի առաջանալ»,- նշել է Օմեր Չելիքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |