Տարածաշրջան08:00, 07 Հունիս 2014
Իզմիրցի ինժեները` Թուրքիայի նախագահի առաջին թեկնածու

Թուրքիայում հայտնի է դարձել 2014-ի օգոստոսին կայանալիք նախագահական
ընտրությունների առաջին թեկնածուի անունը: Ինչպես հայտնում է թուրքական «Գազեթե
բալըքեսիր» լրատվականը, թեկնածուն Իզմիրում բնակվող, մասնագիտության
ինժեներ-շինարար 58-ամյա Բուրհան Էրոլն է:
Վերջինս նշել է, որ որոշել է օգտվել իր սահմանադրական իրավունքից և առաջադրվել Թուրքիայի Հանրապետության նախագահի թեկնածու: Ըստ օրենքի պահանջի` թեկնածու կարող է առաջադրվել 40 տարեկանը լրացած անձը, ով ռեցեդևիստ չի համարվում և ունի առնվազն 20 պատգամավորի լիազորիչ ստորագրություն: Էրոլն իր թեկնածության քարտը ներկայացրել է մի շարք պատգամավորների, այդ թվում և ընդդիմության առաջնորդներին` «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելիին: Նախօրեին էլ նախագահի նշյալ թեկնածուն Իզմիր ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին տվել է իր այցեքարտը և հանդիպում խնդրել սիրիական հարցը քննարկելու համար:
Բուրհան Էրոլի համոզմամբ` ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի, ակնկալում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 15 տոկոսանոց աջակցություն կստանա, մյուս կուսակցություններից ևս կսատարեն իրեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |