Տարածաշրջան09:50, 09 Հունիս 2014
18 տարվա դադարից հետո Իրանի նախագահի մակարդակով այց է եղել Թուրքիա

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին, որպես
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավիրյալ, մեկնել է Անկարա: Սա Իրանի
նախագահի մակարդակով առաջին այցն է Թուրքիա վերջին 18 տարվա ընթացքում:
Հասան Ռուհանիի ընդունելությունը նախագահական նստավայրի (Չանքայա) մոտ կատարվել է ամենաբարձր մակարդակով, հնչել են երկու երկրների օրհներգերը: Դեմ առ դեմ հանդիպելուց հետո նախագահներ Գյուլը և Ռուհանին անցել են պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպման:
Ըստ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքի տեղեկության` թուրք-իրանյան հարաբերություններից բացի կողմերը քննարկելու են նաև օրակարգային նշանակության տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր: Բանակցությունների սեղանին լինելու է հատկապես սիրիական հարցը:
Հանդիպման ավարտին սպասվում է, որ նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այնուհետև Ռուհանին աշխատանքային ճաշ կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո նշյալ այրերը կմասնակցեն Թուրքիա-Իրան համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |