• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:00, 09 Հունիս 2014

Դերսիմում կարող է հայկական գյուղ հիմնվել

Դերսիմում կարող է հայկական գյուղ հիմնվել

Դերսիմում, Վաքըֆլը գյուղի նման, բացառապես հայերով բնակեցված գյուղ կարող է հիմնվել: Այդ մասին, http://akunq.net/ -ի փոխանցմամբ, հայտարարել է Դերսիմի հայերի հավատքի և սոցիալական փոխօգնության միության ներկայիս նախագահ Իսմայիլ Ջեմ Հալավուրթը:

Թուրքական «Գազեթա 24» լրատվամիջոցի համաձայն` սույն թվականի մայիսի 3-ին դերսիմահայերը հավաքվել են Ստամբուլի Գում Գափու թաղամասի մոտակայքում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցու սրահում: Շուրջ 250 հոգու մասնակցությամբ կայացած երեկույթին մասնակցել են նաև եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Սասունահայերի միության նախագահ Արամ Դեմիրը, Գում Գափուի վաքըֆի ղեկավարներից Արուշ Թաշը, ինչպես նաև` բազմաթիվ դերսիմահայեր:
Երեկույթին ելույթ ունեցած Իսմայիլ Ջեմ Հալավուրթը հայտնել է, թե սույն պաշտոնին նշանակվելուց հետո միությունն այցեր է կատարել Պոլսո հայոց պատրիարքարան և մի քանի այլ հաստատություններ, որոնց հետ հաստատվել են փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ:
Միության նախագահը նաև տեղեկություններ է հաղորդել կազմակերպության առաջիկա ծրագրերի վերաբերյալ, ըստ որոնց` շուտով վախճանված դերսիմահայերի հոգիների խաղաղության համար հոգեհանգստյան արարողություն է կազմակերպվելու, իսկ առաջիկա տարիներին միությունը 4-5 օրով ուխտագնացություններ է կատարելու դեպի Դերսիմ` այդպիսով ամրապնդելով հայրենի հողից հեռացած դերսիմցիների կապը ծննդավայրի հետ:

Ըստ Իսմայիլ Ջեմ Հալավուրթի` միությունը ծրագրում է նաև այցելել Երևան և աշխատանքներ տանում` «Դերսիմսպոր» և «Արարատ» ֆուտբոլային թիմերի միջև բարեկամական խաղ կազմակերպելու ուղղությամբ:

Միության ղեկավարության օրակարգում է նաև 1938 թ. Դերսիմի կոտորածի ժամանակ ռմբակոծված Սուրբ Կարապետ հայկական վանքի վերանորոգումը և վերաբացումը:
Հալավուրթի ելույթում ամենաուշագրավ թեման հայկական գյուղի մասին ծրագիրն է: Դերսիմահայերի միության նախագահն այդ ծրագրի վերաբերյալ մասնավորապես նշել է. «Թերևս ոչ մոտ ժամանակներս, սակայն երկարաժամկետ ծրագրում պլանավորում ենք մի հայկական գյուղ հիմնել Դերսիմում, որը ստեղծվելիք կոոպերատիվների և ձեռնարկությունների միջոցով կարող է ապահովել ինքն իրեն: Այդ գյուղն Անատոլիայում (Արևմտյան Հայաստանում-Ակունքի խմբ.) խորհրդանշական կդառնա և կլինի երկրորդ հայկական գյուղը` Վաքըֆլըից հետո »:

Հալավուրթը նաև նշելով, որ Դերսիմը հայկական օջախ է եղել, շեշտել է. «1915-ին և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակ կյանքը կորցրած մարդկանց հոգիներն սկսել են խաղաղություն գտնել: Մեր միությունը, որպես Անատոլիայում ապրած հայ ժողովրդի մի փոքրիկ մասնիկ, շարունակելու է տեր կանգնել իր հողին, անցյալին և ինքնությանը»:
Երեկույթին մասնակցել է նաև համշենահայկական «Վովա» խումբը, որը հանդես է եկել համշենական երգերի կատարմամբ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}