• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:08, 10 Հունիս 2014

Թուրքիայում գտնվող Իրանի նախագահը չի այցելել Աթաթուրքի դամբարան

Թուրքիայում գտնվող Իրանի նախագահը չի այցելել Աթաթուրքի դամբարան

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանիի` Թուրքիա կատարած այցն արժանացել է ամերիկյան լրատվամիջոցների ուշադրությանը:  Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի մամուլում մեկնաբանություններ են արվել այն մասին, որ թեև Անկարան և Թեհրանը խորքային տարաձայնություններ ունեն սիրիական հարցում, բայց տնտեսական համագործակցության առումով համակարծիք են:

Ամերիկացիներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Իրանի նախագահը չի այցելել Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: Դա նշանակում է, որ թուրքական դիվանագիտությունը պաշտոնական այցի արարողակարգում բացառություն է արել Իրանի համար: Նշվում է նաև, որ հանդիպումից հետո Ռուհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետի դեմքին նկատվել են անհանգստության ու լարվածության նշաններ: Դա ավելի ակնհայտ է դարձել այն բանից հետո, երբ Ռուհանին, ի պատասխան լրագրողի հարցմանը, ասել է, որ շնորհավորել է Սիրիայի վերընտրված նախագահ Բաշար Ասադին:

Հիշեցնենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ Իրանի նախագահն օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ Թուրքիան տարածաշրջանում կարևոր նշանակություն ունեցող հարևան է: Թեհրանը մտադիր է ամրապնդել հարաբերություններն իր հարևանների, այդ թվում և Թուրքիայի հետ: Ռուհանին նաև նշել էր, որ Թուրքիայի վարչապետի` Թեհրան կատարած այցի ժամանակ կողմերը որոշում են կայացրել որակապես բարձր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}