Տնտեսական08:09, 11 Հունիս 2014
Իրանը չի համաձայնել զեղչել գազի սակագինը Թուրքիայի համար

Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական
այցով մեկնել էր Թուրքիա: Լրատվամիջոցների բնորոշմամբ` դա պատմական այց էր, քանի
որ վերջին 18 տարվա ընթացքում Իրանի նախագահի մակարդակով ոչ մի այց չէր եղել
Թուրքիա: Բայց նույնիսկ այդ այցի ընթացքում չլուծվեց բնական գազի սակագնի
նվազեցման հարցը, ինչի հույսն ուներ Թուրքիան:
Ըստ թուրքական «Սաբահ» օրաթերթի` սակագնի նվազեցման հարցը քննարկումների օրակարգում էր, բայց արդյունքում հարցը մնաց չլուծված, և փաստորեն չբավարարվեց բնական գազի սակագնի նվազեցման Թուրքիայի պահանջը: Անկարան պահանջում է, որ Թեհրանը վաճառվող բնական գազի սակագինը 32.5 տոկոսով զեղչի: Իսկ իրանական կողմը նախատեսում է գնալ ընդամենը 10 տոկոսանոց զեղչի, այն էլ` 2020 թվականից:
«Սաբահ»-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Իրանը չափազանց բարձր գնով է Թուրքիային բնական գազ վաճառում. 1.000 խմ-ի դիմաց` 500 դոլար: Օրինակ է բերվում Հայաստանը, որը սկզբում Իրանից գազը գնում էր 230 դոլարով, այնուհետև արժանացավ զեղչի և սակագինն իջավ մինչև 100 դոլար:
«Այսինքն Թուրքիան նույն քանակությամբ գազի համար Հայաստանից 5 անգամ թանկ է վճարում Իրանին»:
Հիշեցնենք, որ Թուրքիան զուգահեռ փորձում է դատական կարգով հասնել հարցի լուծմանը և պարտադրել Իրանին համեմատաբար էժան սակագին սահմանել Թուրքիայի համար: Դատավճռի հրապարակումը սպասվում է մինչև այս տարեվերջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |