Տարածաշրջան12:31, 11 Հունիս 2014
Մոսուլը գրաված գրոհայինները պատանդ են վերցրել թուրք հյուպատոսին

«Ալ Քաիդյաի» հետ կապեր ունեցող«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական խմբավորման գրոհայինները, որոնք գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքը , ներխուժել են այնտեղի թուրքական հյուպատոսարան:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա»
լրատվական կայքի գրոհայինները պատանդ են վերցրել հյուպատոսարանի աշխատակիցմերին, այդ
թվում` հյուպատոս Օզթյուրք Յըլմազին: Ըստ
աղբյուրի` սա առաջին դեպքն է, որ «İŞİD»-ը պատանդ են վերցնում
դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյայի:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Իրաքի մեծությամբ երկրորդ՝ Մոսուլ քաղաքը գրավվել է ծայրահեղական սուննի գրոհայինների կողմից: Ականատեսների խոսքերով՝ հազարավոր շիաներ խուճապահար լքում են քաղաքը: «Քաղաքն այլևս չի գտնվում պետության հսկողության տակ»,- հայտարարել է պաշտոնական Բաղդադի ներկայացուցիչը: Նախորդ օրերի ընթացքում Մոսուլում ընթանում էին դաժան մարտեր: Ըստ «Ռոյթերզ»-ի` քաղաքի գրավմանը մասնակցել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հարյուրավոր գրոհայիններ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |