Տարածաշրջան11:13, 12 Հունիս 2014
Թուրքիայի օդուժը հետախուզական թռիչքներ է իրականացնում Իրաքում

Թուրքիայի օդուժն Իրաքի Մոսուլին հարակից շրջաններում հետախուզական
թռիչքներ է սկսել իրականացնել: Թուրքական «Վաթան» թերթը, հղում անելով « Al Jazeera Türk»-ին, հայտնում է, որ թռիչքները սկսվել
են հունիսի 11-ին, այն բանից հետո, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հարձակվել էր Մոսուլ քաղաքում թուրքական հյուպատոսության
վրա և աշխատակիցներին պատանդ էր վերցել:
Դիարբեքիրում տեղակայված ռազմաօդային բազայի հետախուզական ինքնաթիռներից բացի երկինքն
են բարձրացվել Բաթմանի ռազմաօդային բազայի անօդաչու ինքնաթիռները:
Նշվում է, որ հետախուզական թռիչքների իրականացումը համաձայնեցված է իրաքայան կառավարության
հետ: Թռիչքների նպատակն է հավանական ռազմական գործողությունների համար վայր որոշել
և ծրագիր մշակել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |