• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:42, 12 Հունիս 2014

Մոսուլում ահաբեկիչները գերեվարել են թուրքական հյուպատոսարանի 49 աշխատակցի

Մոսուլում ահաբեկիչները գերեվարել են թուրքական հյուպատոսարանի 49  աշխատակցի

Պաշտոնական Անկարան տագնապալի դրության մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) ահաբեկչական խմբավորման զինյալները, գրավելով Իրաքի Մոսուլ քաղաքը, ներխուժել են տեղի թուրքական հյուպատոսարան և գերեվարել 49 հոգու, այդ թվում և գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին: Այդ դեպքի կապակցությամբ Թուրքիայի նախագահական նստավայրում արտակարգ խորհրդակցություն է տեղի ունեցել նախագահի, վարչապետի, հետախուզության պետի, ԶՈւ գլխավոր շտաբի պետի, փոխվարչապետի ու փոխարտգործնախարարի մասնակցությամբ: Իսկ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդհատել է ԱՄՆ կատարած այցը և շտապ վերադարձել Թուրքիա: Նյու-Յորքի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ եթե Մոսուլում Թուրքիայի քաղաքացիներին վնաս պատճառվի, ապա դրան հաջորդելու է շատ կոշտ պատասխան գործողություն:

Ինչպես հայտնում է թուրքական «Աքիթ հաբեր» լրատվական կայքը, շուրջ 2 ժամ տևած խորհրդակցության ժամանակ քննարկվել են թուրք պատանդների ազատ արձակման հնարավոր տարբերակները: Որոշվել է նախ դիվանագիտական ճանապարհով հասնել թուրք հյուպատոսի և անձնակազմի մյուս անդամների ազատ արձակմանը: Իսկ եթե դա հաջողություն չունենա, ապա սեղանին կդրվի հարցի լուծման այլընտրանքային տարբերակները, այդ թվում և` ռազմականը:

Թուրքիան ՆԱՏՕ-ին կոչ է արել, արտահերթ ժողով գումարել և քննարկել Մոսուլի իրավիճակը:

«Վաթան» պարբերականն էլ տեղեկացնում է, որ վերոնշյալ խորհրդակցությունից հետո Անկարային հաջողվել է կապ հաստատել «IŞİD»-ի գրոհայինների հետ և տեղեկանալ, որ թուրք պատանդների առողջական վիճակը լավ է:

«Հնարավոր է, որ թուրք պատանդները ազատ կարձակվեն: Այս պահին ռազմական օպերացիայի հարցը օրակարգում չէ»,- գրում է պարբերականը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}