Տարածաշրջան11:06, 13 Հունիս 2014
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կազմում 2000 թուրք կա

«Ալ Քաիդա» ահաբեկչական միջազգային ցանցի հետ կապեր ունեցող«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD)
ծայրահեղական խմբավորման կազմում 2000
թուրք կա: Այս կազմակերպությունը ցանկանում է Իրաքում, Սիրիայում, ինչպես նաև Լիբանանում, Պաղեստինում
և Հորդանանում իսլամական օրենքի՝ շարիաթի վրա հիմնված պետություն ստեղծել:
Այս մասին տեղեկացնող թուրքական
«Վաթան» թերթը
նշում է, որ
IŞİD-ին
անդամակցող թուրքերը
հիմնականում Շանլըուրֆայից, Դիրաբեքիրից, Բաթմանից, Բինգյլոից, Մարդինից, Գազիանթեփից, Վանից և Ստամբուլից են:
Նշվում է, որ IŞİD-ի ամենահայտնի թուրքը Հոլանդիայում
ծնված Յըլմազն է: Նա ծառայել է և՛ թուրքական, և՛ հոլանդական բանակներում ու արդեն երկու
տարի է մասնակցում է Սիրիայի պատերազմին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ IŞİD ահաբեկչական խմբավորման զինյալները,
գրավելով Իրաքի Մոսուլ քաղաքը, ներխուժել են տեղի թուրքական հյուպատոսարան և գերեվարել
49 հոգու, այդ թվում և գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին:
Այս առնչությամբ թուրք ահաբեկիչը հայտնել է, որ չի կարծում, թե
IŞİD-ը գերեվարված թուրքերին կսպանի, նրանց բաց կթողնի մեծ գլխագնի դիմաց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |