Տարածաշրջան08:59, 14 Հունիս 2014
«Իրաքի և Լևանտի իսլամական պետութան» ահաբեկիչները ստացել էին Թուրքիայի աջակցությունը

Թուրքիայի Մարդին քաղաքի քաղաքապետ, ազգությամբ քուրդ ընդդիմադիր գործիչ Ահմեթ
Թյուրքը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Իրաքի Մոսուլ քաղաքում
ահաբեկիչների կատարած ռազմական գործողություններին: Նա Թուրքիայի
իշխանություններին նախևառաջ մեղադրել է ոչ վաղ անցյալում «Իրաքի և Լևանտի
իսլամական պետություն» (IŞİD) ծայրահեղական խմբավորման
զինյալներին Թուրքիայի սահմանից Սիրիա անցնելու թույլտվություն տալու համար: Հիմա արդեն
նույն այդ IŞİD-ի գրոհայինները Մոսուլում ներխուժել են
թուրքական հյուպատոսարան և գերեվարել թուրք դիվանագետների:
«Թուրքիան աջակցություն է ցուցաբերել IŞİD-ի հրոսակներին և խաղաղության գործընթացի մասին խոսքերի մեջ իրականում անկեղծ չէ»,- ըստ «Ջումհուրիյեթ» կայքի` ասել է Ահմեթ Թյուրքը:
Վերջինս պատմում է, որ թեև թուրքական իշխանություններն աչք էին փակում այն բանի վրա, թե ինչպես են IŞİD-ի գրոհայինները թուրքական սահմանով հանգիստ անցնում Սիրիա, բայց Մարդինի բնակիչներն իրենց աչքով են բազմիցս տեսել, թե ինչպես էին Սիրիայում վիրավորված IŞİD-ականներին ընդունում Թուրքիայում և բուժում, մինչդեռ վիրավորված քրդերին արգելում էին թուրքական սահմանից ներս մուտք գործել:
Քուրդ քաղաքապետը նաև նշել է, որ իրենք բազմիցս զգուշացրել էին թուրքական իշխանություններին, որ IŞİD-ը մի օր փորձանք կբերի հենց Թուրքիայի գլխին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |