Քաղաքական13:33, 16 Հունիս 2014
Թուրքիայի ընդդիմությունը նախագահական ընտրություններում միասնական թեկնածու է ընտրել

Թուրքիայի խորհրդարանական
ընդդիմության երկու առաջնորդները հանդիպել և ընդհանուր հայտարարի են եկել առաջիկա
նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի հարցում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալիստական գաղափարախոսություն դավանող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության լիդեր Դևլեթ Բահչելիին պիտի ներկայացներ միասնական թեկնածուի իրենց տարբերակը:
Հանդիպումը կայացել է, և, ըստ թուրքական «Դողան» լրատվական գործակալության, առաջարկված թեկնածություն արժանացել է կողմերի հավանությանը: Ավելի քան կես ժամ տևած հանդիպումից հետո ընդդիմադիր առաջնորդները լրագրողների առջև հանդես են եկել պարզաբանումով և նշել, որ միասնական թեկնածուի դերում տեսնում են «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուին: Հատկապես կարևորվել է վերջինիս անկուսակցական լինելը:
Էքմելեդդին Իհսանօղլուն ծնվել է 1943 թվականին Կահիրեում: Հեղինակել է բազմաթիվ գրքեր, հոդվածներ թուրքական մշակույթի, իսլամի, թուրք-արաբական հարաբերություններ և պատմական այլ թեմաների մասին: Ունի ֆիզ-մաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Դասախոսել է բրիտանական « Exeter» և ամերկյան « Harvard» համալսարաններում: 2005 թվականի հունվարից մինչև 2013-ի տարեվերջ իրականացրել է «Իսլական կոնֆերանս» կազմակերպության ղեկավարությունը` լինելով այդ կառույցի առաջին թուրք գլխավոր քարտուղարը: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է մեդալով:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իհսանօղլուի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները խզվել են տարաձայնությունների պատճառով: Նրանց միջև անհամաձայնություն է եղել Եգիպտոսի, Սիրիայի հարցերում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2014-ի օգոստոսի 10-ին: Հայտնի է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Իսյ այժմ առաջադրված առաջին թեկնածուն Իզմիրում բնակվող, մասնագիտությամբ ինժեներ-շինարար 58-ամյա Բուրհան Էրոլն է: Այդ երկրում առաջին անգամ նախագահը կընտրվի հանրաքվեի միջոցով և 5 տարի պաշտոավարման ժամկետով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |