Տարածաշրջան16:51, 16 Հունիս 2014
Թուրքիայի վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր
քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Թուրքական «Գազեթեվաթան» լրատվական կայքի հաղորդմամբ՝ հանդիպման
գլխավոր թեմաներն են եղել Անվտանգության աջակցման միջազգային ուժերին (ISAF) Թուրքիայի մասնակցությունն
ու Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները:
Ըստ նույն աղբյուրի՝ Ռասմուսենը
երախտագիտություն է հայտնել ISAF-ին Թուրքիայի մասնակցության համար, իսկ Ուկրաինայի վերաբերյալ ասել է, որ իրենք
չեն ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմն իր կազմում ընդգրկելը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |