Տնտեսական16:08, 17 Հունիս 2014
Ստամբուլ-Երևան չվերթը կիրականացվի շաբաթական մեկ անգամ՝ նախկին երկուսի փոխարեն

Շաբաթական 2 անգամ՝ կիրակի և չորեքշաբթի օրերին իրականցվող Ստամբուլ-Երևան
ինքնաթիռի չվերթն այսուհետև կիրականացվի շաբաթվա մեջ մեկ անգամ՝ կիրակի օրերին:
Այս մասին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթին հայտնել
է չվերթը հայկական կողմի հետ համատեղ կազմակերպող «Tower» ավիաուղիների սեփականատեր,
Թուրքիայում բնակվող հայազգի գործարար Տիգրան Ալթունը: Վերջինիս խոսքով փոփոխությունը
պայմանավորված է պահանջարկի նվազմամբ: Ալթունը հայտնել
է նաև, որ հունիսի 14-ից սկսվող Երևան-Անթալիա չվերթը նույնպես կարող է նմանատիպ խնդրի
առաջ կանգնել:
Ալթունը, նշելով, որ տոմսերի արժեքի փոփոխություն չեն նախատեսում,
ասել է. «Մեր պահանջարկի 90%-ը Հայաստանից է, Հիմնականում առևտրի նպատակով եկողներ
են: Այս առումով կարծում եմ Հայաստանի տնտեսությունն է խնդիրներ ստեղծողը: Վերջին ժամանակներում
գնացող-եկողների թիվը նվազել է»:
Հաղորդվում է, որ կիրակի օրը Ստամբուլից Երևան մեկնող ինքնաթիռը
երկուշաբթի հետ կվերադառնա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |