Տարածաշրջան09:25, 18 Հունիս 2014
Թուրքիան «Ալ-Նուսրա» խմբավորմանը հանել է ահաբեկիչների ցուցակից

Թուրքիա կառավարությունը որոշում է կայացրել վերանայել ահաբեկչական
կազմակերպությունների պետական մակարդակով կազմված ցուցակը: Արդյունքում այդ
ցուցակից հանվել են բոլորովին վերջերս ընդգրկված «Ալ Նուսրա» իսլամիստական կազմակերպությունը
և նրան առընթեր խմբավորումները (Al-Nusrah
Front, Jabhet al-Nusrah, Jabhet al-Nusrah, The Victory Front ):
Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, այդ մասին այսօր պաշտոնապես իրազեկվել է «Resmi» պաշտոնաթերթի միջոցով: Իսկ ցուցակի ցանկը համալրվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) ծայրահեղական խմբավորումով, որը Թուրքիայի կողմից ևս ճանաչվում է ահաբեկչական կազմակերպություն:
Հիշեցնենք, որ 2014-ի մարտին «Ալ Նուսրայի» զինյալ ահաբեկիչներն էին հարձակվել հայաբնակ Քեսաբի վրա` անարգել անցնելով թուրք-սիրիական սահմանը: Իսկ IŞİD-ի գրոհայինները օրերս ներխուժել են Իրաքի հյուսիս, գրավել Մոսուլը և այժմ շարժվում դեպի Քերքուք, որտեղ բնակվող թուրքմենները տագնապած են վերահաս կոտորածից և խնդրում են Թուրքիայի միջամտությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |