• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:16, 18 Հունիս 2014

Քերքուքի թուրքմենները Թուրքիային կոչ են անում միջամտել և փրկել ահաբեկիչներից

Քերքուքի թուրքմենները Թուրքիային կոչ են անում միջամտել և փրկել ահաբեկիչներից

«Իրաքի թուրքմենների ճակատ»-ի խոսնակ Ալի Մեհդին տագնապալի հայտարարություն է արել այն մասին, որ շատ շուտով Իրաքի հյուսիսում գտնվող Քերքուք քաղաքը կարող է ընկնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքը: Այդ մասին Մեհդին ասել է «Սի ԷՆ Էն Թուրք» լրատվական ծառայությանը` նշելով, որ Քերքուքի ինքնապաշտպանական ուժերն անբավարար են և չեն կարողանան երկար դիմադրել:

«Ամեն րոպե Քերքուքը կարող է ընկնել: Բեշիր գյուղն արդեն ահաբեկիչների հսկողության տակ է, նրանք այնտեղ դիրքավորվում են: Մենք միջազգային ուժերի միջամտությունն ենք խնդրում: Թուրքիայի միջամտությունը ևս: Եթե միջամտություն չլինի, Քերքուքը կընկնի: Աշխարհին ենք դիմում. Այստեղ ցեղասպանություն է տեղի ունենում: 100.000 աշխարհազորային սրանց առաջը չեն կարող փակել: Իրաքի բանակն էլ սրանց առաջ չկարողացավ կանգնել: Արդեն պետք է մեկը, որ այս ահաբեկչական կազմակերպությանն ասի` կանգ առ»,- ասել է Ալի Մեհդին:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էլ տեղեկացրել է, որ Իրաքի Բասրա շրջանում գտնվող թուրքական հյուպատոսարանի անձնակազմը շտապ տարհանվել է անվտանգության նկատառումներով: Թուրքիայի հյուպատոսական անձնակազմը հանգրվանել է Քուվեյթում: Այս մասին Դավութօղլուն հայտնել է Twitter միկրոբլոգի իր էջում` հավելելով, որ Թուրքիան պատրաստ է անել ամեն հնարավորը իրաքցի հայրենակիցների ապահով տարհանումը դեպի անվտանգ վայրեր կազմակերպելու համար:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}