Տարածաշրջան13:13, 18 Հունիս 2014
Քուրդիստանում հավաքագրվում են կամավորներ IŞİD-ի դեմ պայքարելու համար

Այն բանից հետո, երբ շիադավանների առաջնորդ Մեքթեդա Սադրը կոչ արեց զենք վերցնել ու մարտնչել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, Իրաքյան Քուրդիստանում կամավոր զինվորագրության մասսայական արշավ է սկսվել: Մոսուլը գրաված և առաջ շարժվող IŞİD-ի գրոհայինների դեմ պայքարելու համար Էրբիլում 2 օրվա ընթացքում արդեն կամավոր զինվորագրվել է շուրջ 1.000 մարդ:
«Մենք տարիներ շարունակ պատերազմի ցավեր ենք ապրել: Պատերազմ չենք ուզում: Բայց Քուրդիստանի հողերի և մեր ժողովուրդի դեմ հնարավոր հարձակման դեմ մենք մեր զինյալներին միայնակ չենք թողնելու: Այդ պատճառով էլ նման արշավ ենք կազմակերպել: Կամավորների շարքերը համալրել ցանկացող երիտասրադները մեզ տրամադրում են իրենց անուններն ու կոնտակտային տվյալները, որպեսզի հարկ եղած դեպքում համախմբվենք ու համալրենք ազատամարտիկների շարքերը»,- հայտարարել է ակցիան կազմակերպիչներից Մերդ Ալի Ռեսուլը:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին նախազգուշացրել է, որ եթե Քուրդիստանի վրա հարձակում լինի, ապա դրան կհետևի կոշտ պատասխան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |