Տարածաշրջան08:53, 23 Հունիս 2014
Ամերիկյան զեկույցում Թուրքիան մեղադրվել է «IŞİD»-ին հանդուրժելու մեջ

Ամերիկյան «CSIS» ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է
Մերձավոր արևելքի վերաբերյալ զեկույց, որտեղ Թուրքիան մեղադրվում է «Իրաքի և
Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) ահաբեկչական
կազմակերպության նկատմամբ հանդուրժողականություն ցույց տալու մեջ: Այս մասին
տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» կայքը:
Նշյալ զեկույցում մասնավորապես ասված է. «Թուրքիան եթե հասկանար, որ Սիրիայում ջիհադականների (իսլամիստ ծայրահեղականներ) հզորացումից ինքն էլ է խնդիրներ կունենա, նրանց թևերը կտրելու համար ժամանակին անթիվ մեթոդներ կունենար: Բայց դրա փոխարեն Թուրքիան «IŞİD»-ի գործողությունները հանդուրժեց»:
Երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուօղլուն, ի պատասխան Անկարայի հասցեին արվող մեղադրանքներին, պահանջել է ապացույցներ այն մասին, որ Թուրքիան զորակցել է «IŞİD»-ին» ընդդիմադիր ուժերից ժողովրդահանրապետական պատգամավոր Օսման Քորութուրքը վկայակոչել է հենց «CSIS»-ի զեկույցը` նշելով, որ այնտեղ ներկայացված անառարկելի ապացույցներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |