Տարածաշրջան14:04, 23 Հունիս 2014
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ ամենաբարձրն Էրդողանի վարկանիշն է

Թուրքական «ORC» ուսումնասիրությունների կենտրոնը Թուրքիայում օգոստոս ամսին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ երկու առանձին սոցհարցում է կազմակերպել, որոնցից մեկում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու է նշվել գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ մյուսում՝ նախագահ Աբդուլլահ Գյուլը:
«Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների միասնական թեկնածուն Էքմելեդդին
Իհսանօղլուն է: Ենթադրվում է, որ որպես «Ժողովուրդների
դեմոկրատական» կուսակցության թեկնածու հանդես է գալու Սալահետդին Դեմիրթաշը:
Թուրքական «Գազեթե
24» լրատվական կայքի հաղորդմամբ՝ միայն իշխող ԱԶԿ-ն դեռ պաշտոնապես չի ներկայացրել
իր թեկնածուին:
Հունիսի 18-ից 21-ը 3026 մարդու մասնակցությամբ 32 գավառում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝
Էրդողանն անհամեմատ ավելի «քվեներ» է ստացել, քան որպես այլընտրանք առաջադրված Էքմելեդդին Իհսանօղլուն ու Սալահետդին Դեմիրթաշը:
Սպասվում է, որ Էրդողանը,
ում վարկանիշը 50%-ից
բարձր է, նախագահ կընտրվի առաջին փուլի արդյունքներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |