Տարածաշրջան09:22, 24 Հունիս 2014
Հուլիսի 1-ին Թուրքիայում կհայտարարվի իշխանությունների առաջադրած նախագահի թեկնածուի անունը

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)
մամուլի քարտուղար Հալուք Իփեքը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ նախագահական
ընտրություններում առաջադրվելիք իրենց թեկնածուի անունը հրապարակվելու է հուլիսի
1-ին:
Ըստ թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսկացության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպումից հետո մասնակցելու է Անկարայի առևտրի պալատում կազմակերպվելիք ծրագրային միջոցառմանը, որի ժամանակ էլ հայտարարելու է, թե ով է իշխանությունների առաջադրած թեկնածուն:
Շրջանառվող լուրերի համաձայն` հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվելու է գործող վարչապետ Էրդողանը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Թուրքիայում անցկացվելու են օգոստոսին 10-ին: Առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ոչ խորհրդարանը, ինչպես նախկինում, այլ` ժողովուրդը հանրաքվեի միջոցով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |