Քաղաքական11:41, 27 Հունիս 2014
FT. Ընտրություններում Էրդողանին հաղթանակի կարող են հասցնել քրդերը

Թուրքիայի կառավարությունը խորհրդարան է բերել քրդական հարցի կարգավորմանն
առնչվող օրենքի նախագիծ: «Financial Times» պարբերականի Թուրքիայի թղթակից Դանիել
Դոմբեյը պատահական չի համարում այդ օրինագծի հայտնվելը խորհրդարանում հիմա: Ըստ
նրա` օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ կատարած նման քայլով
իշխանությունները նպատակ ունեն իրենց թեկնածուի օգտին նախատրամադրել քրդական
ընտրազանգվածին: Իսկ թեկնածուն ըստ ամենայնի լինելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը (ԱԶԿ-AKP) բավականին արագ ու պրագմատիկ քայլեր է ձեռնարկում: Ընդգծվում է այն հանգամանքը, որ Էրդողանին նախահական ընտրություններում հաղթանակի կարող են հասցնել հենց քրդերը:
Դոմբեյը պատահական չի համարում նաև քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ իշխանությունների երկխոսությունը` մեջբերելով քաղաքական գործիչ Մերալ Դանըշ Բեշթաշի խոսքերը:
«Քրդերն առաջին անգամ կառավարության կողմից լուրջ են ընդունվում: Ավելի վաղ ահաբեկիչ կոչվող մարդը (Օջալան – ermenihaber.am) հիմա դարձել է երկխոսության կողմ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |