Տարածաշրջան16:24, 27 Հունիս 2014
Թուրքիայում ավտոբուսի ուղևորը, «Ալլահ Աքբար» բղավելով, հարձակվել ու դանակի հարվածներ է հասցրել ուղևորներից մի քանիսին

Թուրքիայում վերջին օրերին կրոնական փաստարկների կիրառմամբ բռնարարքների դեպքեր են գրանցվում: Թուրքական «Հաբերդար» լրատվական կայքի հաղորդմամբ՝ նմանատիպ դեպք է գրանցվել Ստամբուլից Շալըուրֆա մեկնող ուղևորատար ավտոբուսում:
Լրատվականի աղբյուրի համաձայն՝ լուսադեմին ավտոբուսի ուղևորներից ոմն Ա. Ք.-ն, «Ալլահ աքբար» բղավելով, հարձակվել է ավտոբուսի քնած ուղևորների վրա և ձեռքի դանակով վզի շրջանում ծանր վնասվածքներ հասցրել ուղևորներից մի քանիսին: Օգտվելով ավտոբուսում սկասված ընդհանուր խառնաշփոթից՝ հարձակում գործած Ա. Ք.-ն կարողացել է փախչել, իսկ վիրավորված 3 ուղևորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորվածներից մեկը Սիրիայի քաղաքացի է:
Դեպքի վայր
հասած ժանդարմայի ստորաբաժանումները կարողացել են հայտնաբերել ու ձերբակալել հարձակում գործած տղամարդուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |