Մշակութային07:30, 28 Հունիս 2014
Աղթամարի Սուրբ Խաչը UNESCO-ի ցուցակում ընդգրկելու դիմում է ներկայացվել

Վանի մշակույթի և
զբոսաշրջության նահանգային վարչությունը դիմել է UNESCO-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին
համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար: Նշյալ վարչության տնօրեն
Մուզաֆֆեր Աքթուղը թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքին հայտնել է, որ UNESCO-ի
ցուցակում ընդգրկվելու համար հայկական եկեղեցին ունի անհարժեշտ 10 պայմաններից
6-ը:
Եկեղեցին կառուցվել է 915-921 թթ. ճարտարպետ Մանվելի կողմից Արծրունյաց Գագիկ 1-ին թագավորի հրամանով: 1951թ.-ին թուրքական իշխանությունների որոշմամբ նույն թվականին հունիսի 25-ին սկսում են եկեղեցու քանդման աշխատանքները, որոնք, սակայն, դադարեցվում են թուրք հայտնի գրող Յաշար Քեմալի նախաձեռնությամբ:
Եկեղեցին վերանորոգվել է 2005-2007 թթ ԵՄ հիմնադրամների ներդրումների շնորհիվ և վերաբացվել է որպես թանգարան:
Տարին մեկ անգամ՝
Սուրբ Խաչի տոնին,
հայ հոգևորականներին թույլատրվում է պատարագ մատուցել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |