Քաղաքական13:17, 03 Հուլիս 2014
Էրդողանը եթե ընտրվի երկրի նախագահ. Financial Times

Բրիտանական «Financial Times» պարբերականը ծավալուն
վերլուծական հոդվածով անդրադարձել է Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի` գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածություն առաջադրելու
թեմային: «Էրդողանի մարմաջը» հոդվածում վերջինս բնութագրվում է իբրև
աննկուն և համառ բնավորության տեր անձնավորություն, ով իր առջև 3 խնդիր է դրել:
1. Թուրքիան աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկրներից մեկը դարձնել:
2. Ավելի կրոնասեր սերունդ դաստիարակել:
3. Համաշխարհային լիդերներից մեկը դառնալ:
Ուշագրավ է համարվում այն, որ վերջին 8 ընտրություններում հաղթանակ տարած Էրդողանը գյուլենականների հետ հակամարտության ժամանակ անգամ կարողացավ իրեն դրսևորել որպես ավտորիտար գործիչ` երկրի քաղաքական և տնտեսական ոլորտոներում քայլեր կատարելիս:
Ենթադրվում է, որ հանրապետության նախագահ ընտրվելու դեպքում Էրդողանը կվարի ինքնակենտրոն քաղաքականություն և ավելի կխորացին ավտորիտարիզմի արմատները երկրի կառավարման համակարգում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |