• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 20:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:15, 04 Հուլիս 2014

Taraf. Էրդողանը պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը

Taraf. Էրդողանը պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է կատարել 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: 

Այս մասին տեղեկություն են տարածել թուրքական էլեկտրոնային կայքերը` որպես սկզբնաղբյուր հղում անելով ընդդիմադիր «Taraf» պարբերականին: «Էրդողանի կողմից 2-րդ ժեստը Հայաստանին» վերտառությամբ հոդվածը լայնորեն տարածվում է թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից: Հոդվածը` ստորև.

Առաջին քայլ. ցավակցական ուղերձ

Հայկական սփյուռքը 2015-ին ընդառաջ լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում` աշխարհին ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայկական կողմի նախաձեռնած արշավի ազդեցությունը նվազեցնելու համար միջոցներ ձեռնարկեց: Որպես առաջին քայլ` տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետի հղած ցավակցական ուղերձը 1915-ին սպանված օսմանահպատակ հայերի թոռներին: Ընդ որում ցավակցական ուղերձը հրապարակվել էր նաև հայերեն:

Երկրորդ քայլ. սահման

Թուրքիայի կառավարությունը երկրորդ փուլում ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված և տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Տեղեկության կա այն մասին, որ վարչապետ Էրդողանի կողմից արդեն տրվել է հրահանգ ավարտին հասցնել Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները: Իսկ նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2012 թվականից: Այդ ընթացքում դեպի Ալիջանի սահմանակետ ձգվող շուրջ 7կմ ճանապարհը հիմնանորոգվել և ասֆալտապատվել է: Անցակետը տեղնիկապես վերազինվել  է մաքսային ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով (X Rayler): Թեև դեռ հստակեցված չի սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը, բայց կուլսիներում խոսակցություններ կան, որ սեպտեմբերից հետո հավանաբար կբացվի:

Քլինթոնն էր ցանկացել

Հայ-թուրքական սահմանի բացման ցանկություն էր հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009-ին Անկարա կատարած իր այցի ժամանակ:  Ակնկալվում է, որ սահմանի բացմամբ ոչ միայն կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները, այլ նաև որոշակիորեն կբարելավվեն նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները:

Ալիջանի բացման դեպքում այն կլինի Թուրքիայի գործող 31-րդ սահմանային անցակետը: Ալիջանի դիմաց ՀՀ Արմավիրի մարզի Մարգարայի անցակետն է: Թուրքիայի կողմից սահմանի բացմանը կհետևի Հայաստանի պատասխան քայլը, ինչի արդյունքում Հայաստանի ու Թուքրիայի միջև կսկսեն ընթանալ բանակցություններ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}