Քաղաքական07:01, 05 Հուլիս 2014
Թուրքիայի ԱԳՆ. Սահմանի բացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հերքվել են նախօրեին մամուլում
տարածված լուրերն այն մասին, թե թուրքական իշխանությունները նախապատրստվում են
բացել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը տեղեկացրել է, որ սահմանի բացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Բիլգիչն ընդգծել է, որ Հայաստանի հետ սահմանը փակվել է «Ադրբեջանի հողերի գրավման պատճառով» 1993-ին:
«Սահմանի բացումը, սակայն, Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության և կարգավորման գործընթացի համար հնարավորություն ապահովող զարգացումների շրջանակներում կարող է գալ օրակարգ: Այդ հարցում որոշիչ է լինելու բոլոր հարևանների հետ ունեցած խնդիրների լուծման համար Հայաստանի կողմից կամքի դրսևորումը և դրան համապատախսան քայլեր կատարումը»,- ըստ արտգործանախարության պաշտոնական կայքի` ասել է Թանժու Բիլգիչը:
Հիշեցնենք, որ թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» թերթը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Թուրքիայի վարչապետը 1915-ի կապակցությամբ հայերին հղած ցավակցական ուղերձից հետո պատրաստվում է երկրորդ քայլը կատարել. բացել 1993-ից փակված հայ-թուրքական սահմանը: Նշվում էր, թե վարչապետ Էրդողանի կողմից արդեն տրվել է հրահանգ ավարտին հասցնել Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները:
«Թեև դեռ հստակեցված չի սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը, բայց
կուլսիներում խոսակցություններ կան, որ սեպտեմբերից հետո հավանաբար կբացվի»,- գրել
էր «Թարաֆ»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |