Տնտեսական09:26, 05 Հուլիս 2014
Չինաստանից Թուրքիա ձգվելիք նոր «մետաքսի ճանապարհ»

Չինաստանի ամենախոշոր երկաթգծերի ու վագոնների արտադրությամբ զբաղվող CSR
ընկերության տնօրեն Զհաո Խիաոյանգը խոսել է Չինաստանի Շինջան շրջանից մինչև
Թուրքիա ձգվող (շուրջ 6.000կմ) երկաթուղային ճանապարհի կառուցման նախագծի մասին:
Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության` այդ նախագծի արժեքը
կազմում է մոտ 150 մլրդ դոլար և ավարտին հնարավոր է հասցնել 2030 թվականին:
Զհաոն պարզաբանել է, որ ճեպընթաց գնացքի համար նախատեսվող այդ արագընթաց
երկաթգծային ճանապարհն իրենից ներկայացնելու է նոր «մետաքսի ճանապարհ»` անցնելով Չինաստանի,
Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի և Թուրքիայի տարածքով:
Ուղևորատար ճեպընթացներն ընթանալու են 200կմ/ժ, իսկ բեռնատարները` 160 կմ/ժ
արագությամբ:
Զհաոն նաև տեղեկացրել է, որ չինական իշխանությունները կարևորություն են տալիս
հիշյալ նախագծին և ֆինանսական հարցերում պատրաստակամություն հայտնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |