Տարածաշրջան12:05, 07 Հուլիս 2014
Էրդալ Դողան. «Թուրքիայում անպատժելիության մթնոլորտ է` սկսած Հայոց ցեղասպանությունից»
Թեև Թուրքիայի
արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հերքում տվեց այն լուրերին, թե
Անկարան պատրաստվում է բացել 1993-ին փակված հայ-թուրքական սահմանի Ալիջանի
անցակետը, այնուամենայնիվ, երկու ժողովուրդներն այդ կապակցությամբ սպասելիք ունեն:
Նման տեսակետ է հայտնում ընդդիմադիր հրապարակումներով հայտնի թուրքական
«Taraf» պարբերականի սյունակագիր Էրդալ Դողանը:
Նա իր հեղինակած «Իրավունքի վրա բռնացող ժխտում» հոդվածում ահազանգում է, որ Թուրքիայում սկսած 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ամրապնդվում է անպատժելիության մթնոլորոտը և հանցանք գործող պետական պաշտոնյաները շարունակում են պատսպարվել անպատիժ մնալու երաշխիքի մեջ:
«Մինչև օրս առերեսման ուղղությամբ քայլ կատարելու փոխարեն,- գրում է հոդվածի հեղինակը,- ընդհակառակը մենք ականատես ենք եղել կատարվածի ժխտմանը, սևացմանը և միևնույն ժամանակ այդ կածանի վրա պատմության ու իրավունքի կառուցմանը»: Դողանն ընդգծում է նաև, որ Անկարայի կարծրացած ժխտողականությունը ըստ էության միայն նպաստում է, որ հարցը փտախտի ենթարկվի, այլ ոչ թե լուծվի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |