Տարածաշրջան11:46, 07 Հուլիս 2014
Թուրք երաժիշտները հանդիպել են ադրբեջանցի սահմանապահների հետ
Թուրքիայից մի խումբ արվետսագետներ մեկնել են Ադրբեջան և
հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հանդիպում ունեցել ադրբեջանցի
սահմանապահների հետ: Հանդիպման միջոցառումն իրականացվել է Եվրասիական
հետազոտությունների ինստիտուտի «UAAE»
կազմակերպմամբ: Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հովանու ներքո գործող Ստամբուլի
պետական ժամանակակից և ֆոլք երաժշտական անսամբլը ադրբեջանցի զինվորների համար
համերգ է տվել:
«UAAE»-ի նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրե Փաշաևան ողջունել է թուրքերի կողմից կատարված նման քայլը և ընդգծել ադրբեջանցի զինվորների համար դրա ունեցած բարոյական մեծ նշանակությունը:
Ըստ «Հաբերանդ» լրատվական կայքի` թուրք երաժիշտները հագել են ադրբեջանական բանակի համազգեստ և հպարտություն հայտնել զինվորների հետ այդ միջավայրում գտնվելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |