Տարածաշրջան16:01, 07 Հուլիս 2014
Թուրքիայում ստեղծված նոր կուսակցության շուրջ մեծ հետաքրքրություն է առաջացել
Այսօր Թուրքիայում հայտարարվել է այդ երկրի 80-րդ կուսակցության հիմնադրման մասին: Նոր ստեղծվող «Կենտրոնական» կուսակցության նախագահությունը ստանձնել է դոկտոր պրոֆեսոր Աբդուրրահին Քարսլըն:
Թուրքական «Հաբեր էվեթ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ նոր ստեղծված կուսակցության շարքերին են անդամագրվել Թուրքիայի քաղաքական դաշտում կարևոր դերակատարություն ունեցող կուսակցությունների՝այդ թվում նաև կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերից հեռացած քաղաքական գործիչներ:
Թուրքական մամուլում նոր ստեղծվող կուսակցությունը կապում են Գյուլենական շարժման (Գյուլենական
համայնք) հետ: Դրա համար պատճառ են դարձել ավելի վաղ տարածված այն խոսակցությունները, որոնց համաձայն Ֆեթոլլահ Գյուլենը պատրաստվում է քաղաքական
կուսակցություն ստեղծել, իսկ կուսակցության ամենահավանական թեկնածուն համարվում էր նույն Աբդուրրահին Քարսլըն:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք կուսակցությունը կապ ունի Գյուլենական
շարժման հետ, Քարսլըն պատասխանել է, որ ինքը հավատացյալ, ազգայնական
և պահպանողական քաղաքական գործիչ է, սակայն երբեք Գյուլենական համայնքի անդամ չի եղել
և չի հարում այդ շարժմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |