Գիտակրթական09:45, 07 Հուլիս 2014
Թուրքիայում վտանգված են հայկական դպրոցների անունները
Թուրքիայի կրթական հաստատությունների գործունեությունը կարգավորող նոր
կանոնադրության մեջ տեղ են գտել հոդվածներ, որոնք բուռն քննարկումների ու
դժգոհության տեղիք են տվել: Մասնավորապես հայտնի է դարձել, որ 7-րդ հոդվածի
պահանջով այսուհետև կրթական հաստատությունները պետք է կրեն իրենց նպատակին,
կրթական ծրագրին համահունչ թուրքերեն անուններ: Բացառություն են լինելու միայն
օտարերկրյա և միջազգային նշանակության դպրոցները: Մնացած բոլոր ուսումնական
հաստատություններին արգելվում է դնել ոչ թուրքական անուններ:
Այս նորամուծությունը վրդովեցրել է ազգային փոքրամասնությունների դպրոցների ղեկավարությանը: Ինչպես տեղեկացնում է «Վաթան» թուրքական կայքը, Ստամբուլի Յեշիլքյոյի հայկական դպրոցի տնօրեն Կարո Պալյանն դա գնահատել է ժողովրդավարությանը հակասող քայլ:
«Մեր դպրոցները, հայ գրողների, մտավորականների կամ գաղափարական առաջնորդների
անունն են կրում»,- ասել է Պալյանը` նշելով, որ խնդրին լուծում տալու համար պետք է
օրենքը վերանայվի և առանձին ակտով կանոնակարգվի: Նա հիշեցրել է, որ վերջերս իրենք դիմել
էին Թուրքիայի կրթության նախարարություն` պահանջելով ազգային
փոքրամասնություններին պատկանող դպրոցների համար առանձին կանոնադրություն մշակել:
Բայց առայժմ արդյունք չկա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |