Տարածաշրջան10:01, 08 Հուլիս 2014
Պաշտոնապես հրապարակվել է Թուրքիայի նախագահի թեկնածուների ցուցակը

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական
ընտրություններում առաջադրված թեկնածուների ցանկը: «Resmi» պաշտոնաթերթում
հրապարակվել է վերջանական սահմանված օրը Թուրքիայի Հանրապետության նախագահի
ընտրությունն անցկացնելու համար: Ըստ այդմ` այն կայանալու է 2014-ի օգոստոսի
10-ին` կիրակի օրը:
«Եթե ընտրությունների առաջին փուլում անցողիկ քվեները բացարձակ մեծամասնություն չապահովեն, ապա այդ դեպքում տեղի կունենա երկրորդ փուլ, որը կնշանակվի օգոստոսի 24-ին»,- նշված է պաշտոնական տեղեկագրում:
Ներկայացված ցուցակում ընթերցում ենք հետևյալ թեկնածուների անունները.
1. Ռեջեփ Թայիփ Էրդողան - «Արդարություն և զարգացում կուսակցություն»
2. Էքմելեդդին Մեհմեթ Իհսանօղլու - Ընդդիմության միասնական թեկնածու
3. Սելահաթթին Դեմիրթաշ – «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»
Նշենք, որ օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունները հանրապետական Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ են, երբ երկրի ղեկավարն ընտրվելու է ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե խորհրդարանական քվեարկությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |